Հուլիսի 1-ից Արցախի հետ ռոումինգի գները կնվազեն18 փետրվարի 2020 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Արցախի հետ ռոումինգի սակագները դարձյալ կնվազեն: Այդ մասին Ստեփանակերտում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ Արցախի նախագահ Բակո Սահկյանի հետ հանդիպմանը քննարկել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես, կապի հասանելիության զարգացման ծրագրերը և դրանց հեռանկարները: Խոսելով Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագների մասին՝ Արշակյանը նշել է, որ պայմանավորվածություններն արդեն իսկ ձեռք են բերվել, և 2019-ին գների նվազում եղել է, տեղեկացնում է «Արցախպրեսը»: «Արցախի օպերատորը բավականին մեծ ներդրումային ծրագիր ունի 2020-ի համար: Նա հետևողականորեն աշխատանքներ է իրականացնում ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, որը համացանցի հասանելիության առումով ավելի լայն հնարավորություն կտա ԱՀ բնակչությանը»,- ասել է նախարարը: Հանդիպմանը քննարկել են նաև ռազմարդյունբերության համալիրի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր: Ըստ Արշակյանի՝ Արցախում կան ընկերություններ, որոնք ռազմարդյունբերության ուղղությամբ բավականին լավ պոտենցիալ ունեն: «Մենք այսօր ծանոթացել ենք այդ ընկերությունների հնարավորություններին և քննարկել, թե ինչպես կարելի է որևէ կերպ աջակցել և համագործակցել»,- ասել է նախարարը: Ավելի վաղ որոշվել էր 2020 թվականից յուրաքանչյուր տարի աստիճանաբար նվազեցնել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» ընկերությունների շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները՝ 2025-ի հունվարի մեկից այն սահմանելով 5 դրամ/րոպե (առանց ԱԱՀ): Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |