Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցը վերացվել է![]() 18 փետրվարի 2020 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստն էր։ Նախագահող դատավորը հայտնել է, որ Բեգլարյանի խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է, գրում է «Առավոտը»: Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի հանդեպ նույնպես որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, որը ևս վերացվել է: Վերջինս ցանկացել էր ընտանիքով հանգստի մեկնել Վրաստան, բայց ԱԱԾ Սահմանապահ զորքերի Բագրատաշենի սահմանապահ ծառայությունը նրան չէր թույլատրել դուրս գալ երկրից: Դատարանը ևս մեկ գրություն կուղարկի ԱԱԾ ու Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը Հովսեփյանի նկատմամբ գործող արգելանքը վերացնելու մասին: Դատական նիստում hարցաքննվել է միայն «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Սուրեն Մխիթարյանը, մյուս վկաները չէին ներկայացել: Հաջորդ նիստը կկայանա մարտի 24-ին: Ըստ գործի նյութերի` Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015-ին առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն էր արվել, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել էին ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |