Ոստիկանությունն Աջափնյակի նախկին թաղապետին առնչվող նյութեր է պատրաստում

Ոստիկանությունն Աջափնյակի նախկին թաղապետին առնչվող նյութեր է պատրաստում

PanARMENIAN.Net - Երևանի Աջափնյակ վարչական շրջանի պաշտոնաթող ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը, տեղեկացնում է Shantnews.am-ը:

«Երևանի քաղաքապետարանից ստացված նյութերի հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասել է Գաբրիելյանը:

Փետրվարի 17-ին Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ իր «գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելով մեկ այլ ազգօգուտ գործում»:

Factor.am-ն ավելի ուշ իր աղբյուրներին հղումով հայտնել էր, թե Բաբայանն Աջափնյակում առանց թույլտվության առանձնատներ կառուցելու հնարավորություն էր տվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---