Ամերիաբանկն աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ ունի

Ամերիաբանկն աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ ունի

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը՝ կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործառնությունների ծավալի մեծացումը, հերթական առաջարկն է պատրաստել իր հաճախորդների համար:

Բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից` 100,000 դրամ և ավելի միջին աշխատավարձով, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով: Բանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից.

  • հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետում վճարային քարտով կատարված գնումներից,
  • օնլայն վարկ` հաշված րոպեների ընթացքում /հաստատման դեպքում/,
  • անվճար կանխիկացում 100 և ավելի բանկոմատից,
  • բանկոմատներ խոշոր ցանցային սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում,
  • անվճար Մոբայլ բանկինգ,
  • երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին աշխատող մասնաճյուղեր,
  • 24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում` հաշիվների, քարտերի, գործարքների և այլ ծառայությունների վերաբերյալ,
  • անվճար sms հաղորդագրություն՝ քարտով կատարված գործարքների մասին:

Առաջարկի շրջանակում VISA Classic միջազգային դասի վճարային քարտի միջնորդավճարը կկազմի տարեկան ընդամենը 1000 դրամ:

Հայաստանի 1000-ից ավելի ընկերության՝ 100 հազարից ավելի աշխատակից իրենց աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով շահավետ վճարումների և գնումների հնարավորությունից:

Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և իր հաճախորդներին մշտապես առաջարկում է արդիական թվային լուծումներով բանկային ծառայություններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---