«Մաթևոսյան Վայն». Գինիների արտադրության մեծ բիզնես դարձած հոբբին19 փետրվարի 2020 - 10:19 AMT PanARMENIAN.Net - 18 տարի առաջ Վահրամ Մաթևոսյանը Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ընտանիքի հետ սկսեց «Մաթևոսյան Վայն» գինիների արտադրությունը։ Սկզբում գինեգործությունը հոբբի էր. գինիները Մաթևոսյանները պատրաստում էին ընկերների համար: Հետո կառուցեցին գինու գործարան և հայր ու որդի սկսեցին զբաղվել գինիների արտադրությամբ, արդյունքում հիմնվեց ընտանեկան բիզնես: Վահրամ Մաթևոսյանի որդին՝ Վազգենը, հիշում է. նոր էր վերադարձել զինվորական ծառայությունից, երբ հայրը սկսեց գինի արտադրել: Գործը ռիսկային էր: 3 ամսում կառուցեցին գործարանն ու խաղողի առաջին մթերումն արեցին: Մաթևոսյանների ձեռնարկած գործին առաջինը հավատաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: Գործարանը կառուցելու, մթերման և արտադրական գործընթացները կազմակերպելու համար Մաթևոսյանների աջակիցը հենց գործընկեր բանկն էր: «Այս գործում դրված է քրտինք, ուժ և ընտանիք է աշխատում։ Որակին հետևում ենք անձամբ: Խաղողը ես եմ մթերում ու որակը ստուգում, հայրս էլ միշտ վերահսկում է: Գործարանի կառուցման առաջին իսկ օրվանից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ամուր կանգնած է մեր կողքին ու աջակցել է մթերումների, սարքավորումների ձեռքբերման և արտահանման ժամանակ, նաև՝ ֆինանսական, խորհրդատվական հարցերում, ինչի արդյունքում այսքան զարգացել ենք։ ԱԿԲԱ-ն իմ բանկն է, ես այդպես եմ համարում»,- ասում է Վազգենը։
Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |