Diamond Princess նավի մոտ 500 ուղևոր երկշաբաթյա կարանտինից հետո ափ կիջնի

Diamond Princess նավի մոտ 500 ուղևոր երկշաբաթյա կարանտինից հետո ափ կիջնի

PanARMENIAN.Net - Diamond Princess զբոսաշրջային նավի կարանտինը հանված է, ուղևորները սկսել են ափ իջնել, փոխանցում է ՌԻԱ Նովսոտին:

Տոկիոյում Ռուսաստանի դեսպանությանը հայտնել են, որ ընդհանուր առմամբ մոտ 500 մարդ դուրս կգա նավից: Նրանց մոտ կորոնավիրուս չկա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 19-ից հետո նավի վրա կարանտինը չի շարունակվի և ուղևորները, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, նույն օրն էլ կկարողանան ափ դուրս գալ:

Diamond Princess-ը փետրվարի 3-ից երկշաբաթյա կարանտինի մեջ էր Յոկոհոմա նավահանգստում, այն պահից երբ նավի ուղևորներից մեկի մոտ հաստատվել էր վիրուսը: Զզբոսանավի վրա գտնվող 3700 մարդուց 540-ի մոտ վարակ կար:

Վերջին տվյալներով Չինաստանում գրանցել է կորոնավիրուսի 74,185 դեպք: ԱՀԿ տվյալով՝ փետրվարի 18-ի դրությամբ՝ Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված 804 մարդ կա, ընդհանուր առմամբ, մահացածների թիվը հասել է 2010-ի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---