ԵՄ երկրների կոչը Մեծ Բրիտանիային՝ վերադարձնել ապօրինի ներկրված արվեստի նմուշները

ԵՄ երկրների կոչը Մեծ Բրիտանիային՝ վերադարձնել ապօրինի ներկրված արվեստի նմուշները

PanARMENIAN.Net - ԵՄ անդամ Հունաստանի կառավարությունում կարծում են՝ ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը հնարավորություն կտա վերադարձնել Էլգինի մարմարները՝ քանդակները, որոնք տարվել են Պարթենոնից 19-րդ դարում: ԵՄ և Մեծ Բրիտանիայի միջև բանակցությունների մանդատի նոր տարբերակը ներառում է փոխադարձ պայման՝ դիտարկելու «ապօրինի արտահանված մշակութային օբեյկտների վերադարձը ծագման երկրներ կամ փոխհատուցումը»:

Պայմանի նախաձեռնողը Հունաստանն է, որը վիճաբանության մեջ է Մեծ Բրիտանիայի հետ Էլգինի մարմարների պատճառով, ինչպես նաև Իտալիան, Իսպանիան և Կիպրոսը, գրում է «Վեդոմոստին»՝ The Times-ին հղումով:

ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ այդ պայմանն առավելապես վերաբերում է մշակութային արժեքների մաքսանենգությանը, և ավելի քիչ՝ թանգարաններում ցուցադրվող նմուշներին:

Էլգինի մարմարները դուրս են բերվել ժամանակակից Հունաստանի տարածքից լորդ Էլգինի կողմից, որը Բրիտանիայի դեսպանն էր Կոստանդնուպոլսում: Քանդակները պահվում են Բրիտանական թանգարանում, և, բացառությամբ 2014-2015թթ. Էրմիտաժում եղած ցուցադրության, երբեք դուրս չեն բերվել երկրի սահմաններից: Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն անփոփոխ է՝ արվեստի նմուշները շարունակում են մնալ Բրիտանական թանգարանի պատասխանատվության տակ և դրանք վերադարձնելու հարցը չի քննարկվում առևտրային բանակցությունների շրջանակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---