ՀՀ ԶՈՒ-ն թույլ է տվել ադրբեջանցիներին տարհանել իրենց զինվորի մարմինը

ՀՀ ԶՈՒ-ն թույլ է տվել ադրբեջանցիներին տարհանել իրենց զինվորի մարմինը

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի թույլտվությամբ ադրբեջանական զինուժը տարհանել է իր զինծառայողի մարմինը։

Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը, օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները՝ ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, իրականացվել են փետրվարի 19-ին Տավուշի մարզի Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում, ադրբեջանական ականազերծման խմբի կողմից։

«Աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել են զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները: Հայկական կողմից թույլատրված գործողության ողջ ընթացքում ադրբեջանական որոնողական խմբի աշխատանքների համար ապահովվել են անվտանգության բոլոր պայմանները», - նշվում է հաղորդագրությունում:

Փետրվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը մոտ 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---