Վրաստանի նախկին վարչապետը դուրս է եկել բանտից ու իշխանափոխություն է խոստանում![]() 20 փետրվարի 2020 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին դուրս է եկել թբիլիսյան բանտից: Նախկին իշխանությունների ամենաազդեցիկ նախարարներից մեկը գրեթե 7 տարի անցկացրել է կալանավայրում, գրում է BBC-ն: Մերաբիշվիլիի կողմնակիցները ծափահարություններով են դիմավորել նրան: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մերձավոր թիմակից Մերաբիշվիլին հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն և իշխանափոխություն է խոստանում: «Ես երաշխավորում եմ, որ մեկ տարում այս կառավարությունը կավարտվի: Դա անհրաժեշտ է անել, և մենք դա անպայման կանենք: Դա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը զարգանա»,- ասել է նա: Մերաբիշվիլին դուրս է եկել կալանավայրից Վրաստանում քաղաքական իրավիճակի սրման ֆոնին և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որոնք կայանալու են 2020-ի հոկտեմբերին: Մերաբիշվիլին համարվում է հետհեղափոխական կառավարության ամենահակասական անձերից մեկը: Բնակչության մի մասի համար 2004-ի դեկտեմբերից մինչև 2012-ի հուլիսը ներքին գործերի նախարարությունը գլխավորած Մերաբիշվիլին հաջող բարեփոխումների և կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության և կրիմինալի դեմ պայքարի խորհրդանիշ է: Բայց նաև մեղադրանքների գլխավոր թիրախն է՝ Վրաստանի նախկին իշխանությունների օրոք մարդու իրավունքների խախտումների մասով: Մերաբիշվիլին մեղավոր էր ճանաչվել 5 քրգործով՝ դատապարտվելով ընդհանուր առմամբ 6 տարի և 9 ամիս ազատազրկման: Ինքը Մերաբիշվիլին իր մեղքը չի ճանաչել առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |