Թորոսյան. Իրանից օդանավով ժամանող ուղևորների հսկողությունն ուժեղացվել է, ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքեր չկան![]() 21 փետրվարի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ ՀՀ-ում, որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ, ուժեղացվել է Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում: «Տեղեկացնում եմ, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել»,- հայտարարել է Թորոսյանը: Նախարարը կոչ է արել հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով, նաև մի քանի խորհուրդ տվել սուր շնչառական վարակները կանխարգելելու համար: Իրանում կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել, ավելի վաղ հաղորդվել էր 5 դեպքի մասին: Կարդացեք նաև՝Իրանում կորոնավիրուսվ հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |