ԱԱԾ. Կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման դեպքերով քրգործ կա

ԱԱԾ. Կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման դեպքերով քրգործ կա

PanARMENIAN.Net - Կեղծ օգտատերերի միջոցով նախկին և ներկա քաղաքական գործիչների հանդեպ բռնության և ահաբեկչության կոչերի, ազգային արժանապատվության նվաստացման դեպքերով Ազգային անվտանգության ծառայությունում քրգործ է հարուցվել։

«ԱԱԾ-ն ստացել է փաստական տվյալներ, որ Facebook-ում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատեր 2019-ի նոյեմբերից մինչև 2020-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչեր՝ օգտատերերի լայն լսարանի առջև քարոզելով նախկին և ներկայիս քաղաքական և հասարակական գործիչների, սոցիալական խմբերի հանդեպ բռնությամբ զուգորդված գործողությունների կատարում, որն առաջացրել է դրանց կատարման իրական վտանգ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

ԱԱԾ-ից հայտնում են, որ այդ անձինք վիրավորական արտահայտություններ են արել Հայոց լեզվի և բանակի վերաբերյալ, հրապարակել են ինչպես ՀՀ իշխանության, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ Հայաստանի 1-ին և 2-րդ նախագահների (Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի) պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ծաղրանկարներ՝ հնչեցնելով բռնության կոչեր:

Հունվարին «Դիանա Հարությունյան» անունով ֆեյսբուքյան օգտատերը կալանավորվել էր. նրան մեղադրանք էր առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ինչպես նաև համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հոդվածներով:

Երիտասարդը հունվարի 3-ին հրապարակում էր արել, իբրև վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Տեղեկությունը արտատպվել էր իրանական և ադրբեջանական աղբյուրներում:

 Ուշագրավ
ՀՀ ԱԻՆ-ը երկրաշարժ էր գրանցել նաև հունիսի 30-ին։
Նա այժմ բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին
Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը