Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2345-ի![]() 22 փետրվարի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 76,000-ը, մահացել է 2345 մարդ։ 20,659 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Առողջապահության պետական կոմիտեն վարակման 76,288 հաստատված դեպքի մասին տեղեկություն է ստացել 31 նահանգից։ Այժմ հիվադ է 53,284 մարդ, որոնցից 11,477-ի վիճակը ծանր է, գրում է ՌԻԱ Նովոստին։ Վերջին 24 ժամում ամբողջ երկրում վարակման նոր 397 դեպք է ի հայտ եկել, հիվանդանոցներից դուրս է գրվել 2393 մարդ, մահացել է 109-ը, որից 106-ը՝ Հուբեյում։ Կորոնավիրուսի առկայության կասկածանքով ևս 1361 դեպք է գրանցվել, 113,500 մարդ, ով սերտ շփում է ունեցել հիվանդների հետ, բժշկական հսկողության տակ է։ Հուբեյ նահանգում 24 ժամում հաստատվել է վարակման նոր 366 դեպք, որից 314-ը՝ Ուհան քաղաքում, դուրս է գրվել 1767 մարդ, գրանցվել է 109 մահ, որից 90-ը՝ Ուհանում։ ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսի տարածումը համարում է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն և բնութագրել է այն որպես համաճարակ բազմաթիվ օջախներով: Պատվաստանյութ դեռևս չկա: Փետրվարի 14-ին չինացի բժիշկները հայտարարել են, որ գտել են կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակավոր արդյունավետ միջոց՝ խոսքն ապաքինվողների պլազման նոր վարակվածներին փոխներարկելու մասին է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |