2019-ին ընտանեկան բռնության փաստով հարուցված 326 քրգործ է կարճվել![]() 22 փետրվարի 2020 - 14:48 AMT PanARMENIAN.Net - 2019-ի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում ընտանեկան բռնության 635 քրեական գործ է եղել, հայտնում է Panorama.am-ը: Այդ գործերից 14-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը), 4-ը` ՔՕ 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը): Քննչականի վարույթում 2018-ին քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց: Գործերի գերակշռող մասի՝ 338-ի հիմքում ծեծն էր (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված)։ Դրանց մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերևույթ հանցագործության դրսևորումներ։ 2019-ին հարուցված 468 քրգործերից 326-ի վարույթը կարճվել է, որոնցից 129-ը` արդարացման հիմքով, 197-ը` ոչ: Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 14 միջնորդություն: Կասեցվել է 33 գործով վարույթ, որից 18-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 15-ը՝ այլ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |