ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Վանի երկրաշարժի զոհերի հարազատներին

ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Վանի երկրաշարժի զոհերի հարազատներին

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանում ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:

«Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- Twitter-ում նշել է նա:

Փետրվարի 23-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտու Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, Երևանի ժամանակով 20:00-ին՝ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիայում դրա հետևանքով ցնցումներ և փլուզումներ են եղել Վանի նահանգի Բաշքալե շրջանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումներից վնասվել է մոտ 700 տուն: Վանում 9 մարդ է մահացել, այդ թվում` 4 երեխա, ևս 50 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---