Նախարար. «Հայոց լեզվի» քննությունը դիմորդների համար պարտադիր կդառնա![]() 24 փետրվարի 2020 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Դիմորդը բուհ ընդունվելու համար պարտադիր պետք է հանձնի միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ Հարությունյանն այն հեղափոխական է որակել՝ նշելով, որ օրենքի հիմնական նպատակը բուհի, գիտության և հետազոտության ինտեգրումն է: «Կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով՝ անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից, բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,- հայտարարել է Հարությունյանը: Նախարարը նշել է նաև, որ ուսումնական մոդուլները և կրթական ծրագրերը կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը: Նախագծով պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի, այլ՝ ակադեմիական ոլորտների: Հարությունյանը նշել է, որ հատկապես բուհական և գիտության ոլորտում հրաժարվում են կոսմետիկ փոփոխություններից և շրջադարձային փոփոխություններ են սպասվում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |