Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին![]() 24 փետրվարի 2020 - 18:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, ասվում է դատական տեղեկատվական համակարգում: Հայցով Թովմասյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին: Փաշինյանը հայտարարել էր, որ 2018-ի մայիսից Թովմասյանը նախ ամենօրյա, ապա` ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել վարչապետին` ասելով, թե քանի որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը, կարող է պատմել դրանում առկա բոլոր խութերի մասին։ Ավելի ուշ՝ հունվարի 25-ին, Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ ինքը վարչապետին 20 օր ժամանակ է տալիս՝ ապացուցելու իր հայտարարությունները, հակառակ դեպքում խոստանում է նրան դատի տալ: Որպես իր ասածի ապացույց, Փաշինյանը հրապարակել էր Թովմասյանից նվեր ստացած գրիչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |