Ամերիաբանկ. Օնլայն հաստատումով վարկեր՝ 1000 խոշոր հարկատուին![]() 24 փետրվարի 2020 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Կարևորելով Հայաստանում բիզնեսի շարունակական աճն ու զարգացումը՝ Ամերիաբանկը հերթական առաջարկն է պատրաստել: Փետրվարի 24-ից հունիսի 30-ը ներառյալ` Հայաստանի 1000 խոշոր հարկատուի ցանկում ներառված ընկերությունները կարող են ստանալ 2-50 մլն դրամ օնլայն հաստատումով վարկ/ օվերդրաֆտ: Այն նախատեսված է հարկերի վճարման և այլ ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար: Վարկի/օվերդրաֆտի սահմանաչափի չափորոշիչ է համարվում ընկերության` վերջին 12 ամսում ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված և միայն ՀՀ հարկային մարմիններին վճարված հարկերի հանրագումարի 20%-ը` առավելագույնը 50 մլն դրամ սահմանափակումով: Ընկերությունները կարող են օգտվել Ամերիաբանկի օնլայն վարկավորման բոլոր առավելություններից.
Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |