Նախագիծ. Դատավորի թեկնածուները հոգեբանական թեստ կանցնեն![]() 25 փետրվարի 2020 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է հոգեբանական թեստ անցնեն, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Թեստի հարթակն օրենքի նոր նախագծի պահանջն է, որի էլեկտրոնային տարբերակն ապագայում պետք է մշակվի: Նախագծով առաջարկվում է նաև դատավորների թեկնածուների տարիքը ներկայիս 28-ի փոխարեն նվազեցնել է 25-ի։ Բացի այդ. սահմանվել են դատավորների կոռուպցիոն ու կարգապահական խախտումների դեպքում վարույթներ հարուցելու կարգերը։ Նախատեսվում է նաև ստեղծել Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած կլինի 5 անդամից և կքննարկի դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները։ Անդրադառնալով դատաիրավական համակարգի բարեփոխումները հենց դատական համակարգից սկսելուն՝ նախարարը նշել է, որ դատական իշխանությունն է անկյունային դեր խաղում արդարադատության կայացման մեջ։ Առաջարկվող փոփոխությունները ներկայացնելով՝ Բադասյանը հայտնել է, որ օրենսդրական նախագծերի փաթեթը լայն քննարկում և միջազգային փորձաքննություն է անցել, արժանացել Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |