Իրանի Ղոմ քաղաքի բժշկական համալսարանի ռեկտոր Մոհամմադ Ռեզա Ղադիրը, շփվելով կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ, ևս վարակվել է, հայտնում է Region Monitor-ը:
Նա տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հաղթահարում է հիվանդությունը:
Ղադիրը հույս է հայտնել, որ Իրանի հասարակությունը միասնական ջանքերով կկարողանա պայքարել կորոնավիրուսի դեմ:
Կորոնավիորւսի առաջին դեպքերը Իրանում գրանցվել են հենց Ղոմ քաղաքում։ Ըստ Իրանի խորհրդարանի խոսնակի՝ կորոնավիրուսից այնտեղ 12 մարդ է մահացել, վարակակիրների թիվը 47 է։