Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով![]() 25 փետրվարի 2020 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն: «Հիվանդության դեմ պայքարի առաջնագծում գտնվող Հարիրչիի կորոնավիրուսի հետազոտման թեստը դրական արդյունք է տվել»,- գրել է Վահաբզադեն Twitter-ում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Փետրվարի 24-ին Հարիրչիի և Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիյայի մասնակցությամբ մամուլի ասուլիս էր եղել, որի ընթացքում փոխնախարարը մի քանի անգամ հազացել էր: ՀՀ-ն փակել է Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը, իսկ օդայինը՝ սահմանափակել: Իրաքը և Քուվեյթը փակել են իրենց սահմանն Իրանի հետ և դադարեցրել ավիահաղորդակցությունը: Պաշտոնական վերջին տվյալով՝ Իրանում վարակի 95 դեպք կա, 15 մարդ է մահացել: Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |