Ռազմավարական առումով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ապագա չունի 8 դեկտեմբերի 2008 - 16:39 AMT PanARMENIAN.Net - «Մարտավարական առումով Հայաստանին պետք է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն ռազմավարական տեսակետից Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ապագա չունի: Առաջին հերթին, զուտ աշխարհագրական առումով Հայաստանն ընդհանուր սահման չունի կազմակերպության որեւէ անդամի հետ: Երկրորդը, Ռուսաստանից բացի, մյուս բոլոր երկրները մեր դաշնակիցները չեն, նրանք լուծում են իրենց նպատակներն ու խնդիրները եւ Հայաստանի տեղն այս առումով զրոյական է»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքերով, Երեւանին ՀԱՊԿ-ում պահում է միայն Ռուսաստանի ներկայությունն ու նրա առաջատարի դերն այդ դաշինքում: «Սակայն վաղ թե ուշ դա իր ավարտը կունենա, եթե ուժերի բալանսը տարածաշրջանում փոխվի: Իսկ այն, որ դա կփոխվի, կասկածից վեր է, ընդ որում երբեք չես իմանա, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար: Գուցե շատ քիչ: Ես կարծում եմ, որ եթե Վրաստանը եթե ոչ այսօր, ապա վաղը միեւնույն է անդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ հետո նրան հետեւի Ադրբեջանը, Հայաստանն այլընտրանք չի ունենա: Եթե սրան հավելենք բարելավվող հարաբերությունները Թուրքիայի հետ, որի ցամաքային զորքերը թվաքանակով երկրորդն են ՆԱՏՕ-ում, ապա հեռանկարում Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին միանգամայն հավանական է»,-ասել է Մեհրաբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |