ՌԴ նախագահը երախտագիտություն է հայտնել այն բանի համար, որ հայ ժողովուրդը չի մոռանում Սպիտակի երկրաշարժից հետո Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը 8 դեկտեմբերի 2008 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Դմիտրի Մեդվեդեւը ուղերձ է հղել Հայաստանի 1988թ. երկրաշարժի զոհերին եւ փրկարարների սխրանքին նվիրված հուշարձանի բացման արարողության մասնակիցներին, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստնաւմ երկրաշարժի 20-րդ տարելիցի օրը մենք գլուխ ենք խոնարհում բնական տարերքի հազարավոր զոհերի հիշատակի առջեւ: Խորը հարգանքով եւ երախտագիտությամբ ենք հիշում այսօր փրկարարների սխրանքը, օգնության եկածներին, եւ աղետի գոտում բնականոն կյանքը վերականգնողների աշխատանքային սխրանքը: Մեծ աղետը ոչ ոքի անտարբեր չթողեց: Հայաստանին օգնության շտապածների անկեղծ պոռթկումը մնում է բնական աղետի հետեւանքների հետ պայքարում ազգամիջյան եւ միջազգային համագործակցության համերաշխության եւ արդյունավետության վառ օրինակը: Ծանր պահին Ռուսաստանը անհապաղ օգնության ձեռք մեկնեց Հայաստանին, իր ներդրումն ունեցավ փրկարար եւ վերականգնողական աշխատանքներին: Երախտապարտ ենք այն բանի համար, որ հիշողությունն այդ մասին խնամքով պահպանվում է հայ ժողովրդի կողմից»: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով 11:41-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները հիմնահատակ ավերեցին Սպիտակն ու Լենինականը (այժմ Գյումրի); Երկրաշարժից տուժեցին 21 քաղաք ու շրջան, 350 գյուղ, որնցից 60-ը` ամբողջովին քանդվեցին: 25 հազար մարդ զոհվեց, շուրջ 100 հազարը վիրավորվեցին, եւ շատերը հաշմանդամ դարձան, շուրջ 500 հազարը զրկվեց տանիքից: Սպիտակի երկրաշարժը աշխարհի խոշորագույն աղետների թվին է դասվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |