ՄԱԿ-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանը պատկանում է մարդկային զարգացման միջին մակարդակ ունեցող երկրների խմբին: Երեւանում ՄԱԿ-ի ներկայացուցչության տեղեկատվության համաձայն, ՄԱԿ-ի «Մարդկային զարգացում 2002» զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 76-րդ տեղը 173 երկրների թվում, որոնց վերաբերյալ կազմված է զեկույցը: «Անցյալ տարվա համեմատությամբ Հայաստանը մեկ աստիճան վեր է բարձրացել եւ զբաղեցնում է Լիբանանին հաջորդող տեղը, առաջ անցնելով Ֆիլիպիններից»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ: Մինչդեռ փաստաթղթում նշվում է, որ մարդկային զարգացման մակարդակով Հայաստանը 10 կետով նահանջել է 1990 թվականին զբաղեցրած տեղից:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---