Բուլղարիայում ասում են՝ Wizz Air-ը Երևան-Սոֆիա թռիչքներ կսկսի, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն նման հայտ չի ստացել![]() 28 փետրվարի 2020 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի ղեկավարությունը հունգարական Wizz Air ավիաընկերությունն է ընտրել՝ Երևան-Սոֆիա չվերթներ իրականացնելու համար, հայտնում է Econ.bg-ն: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից PanARMENIAN.Net ին ասացին, որ նման հարցում չեն ստացել, Երևան-Սոֆիա չվերթների մասին տեղեկություն չունեն: Սկզբնաղբյուրում նշվում է, որ ընտրությունը կատարվել է միջպետական համաձայնագրերի արդյունքում՝ Եվրամիության և Բուլղարիայի ազգային օրենսդրության համաձայն: Ըստ դրանց՝ ավիաընկերությունը պատրաստ է շաբաթական երկու չվերթ իրականացնել` մարտի վերջից սկսած: ՀՀ-ում Wizz Air և Ryanair բյուջետային ավիաընկերությունները դեռ 2019-ին են հայտարարել նոր ուղղություններ բացելու մասին: Wizz Air-ը հունիսից չվերթներ է սկսում Երևան-Լառնակա (Կիպրոս) ուղղությամբ, ապրիլից՝ Վիեննա և Վիլնյուս: Ryanair-ը հունվարից կանոնավոր թռիչքներ է իրականացնում Հռոմից ու Միլանից Երևան, իսկ ամռանից նաև՝ Բեռլինից: Թռիչքներ են իրականացվելու նաև Գյումրիից Մեմինգեն ուղղությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |