Փայլանը պահանջել է, որ Էրդողանին «գյավուր» բառի համար զգուշացում արվի![]() 28 փետրվարի 2020 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Միլի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի նախագահից պահանջել է «գյավուր» բառի համար զգուշացման մեխանիզմ կիրառել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ: Նրա դիմումի մեջ նշված է, որ Էրդողանը՝ նկատի ունենալով քրիստոնյաներին, օգտագործել է «գյավուր» բառը փետրվարի 26-ին իշխող կուսակցության ժողովում ելույթում, տեղեկացնում է «Ակոսը»: Փայլանը պահանջել է, որ խորհրդարանի նախագահը կատարի իր անմիջական պարտականությունը և պատշաճ զգուշացում անի ատելության խոսքի վերաբերյալ: Ավելի վաղ Փայլանը Տրապիզոնում քրիստոնեական գերեզմանների պղծման հարցով դիմել էր Թուրքիայի ՆԳ նախարարին՝, հետաքրքրվելով, թե արդյոք գերատեսչությունը հետաքննել է հուղարկավորության ժամանակ սադրանքը և հայտնաբերել մեղավորներին: Տրապիզոնում հուղարկավորությունից 1 ամիս էլ չանցած, անհայտ անձիք պղծել էին «Սանտա Մարիա» կաթոլիկ եկեղեցու անդամներից մեկի գերեզմանը: Չարագործները պոկել են հունվարի 18-ին հուղարկավորված Զեհրա Չոլաքի շիրիմին ժամանակվոր ամրացված փայտե խաչն ու այրել այն հենց գերեզմանի կողքին:Դեպքի վերաբերյալ Տրապիզոնի ոստիկանության վարչություն հաղորդում է ներկայացրել հանգուցյալի այրին, որից հետո հետաքննություն է սկսվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |