BBC. Իրանում իրականում կորոնավիրուսից առնվազն 210 մարդ է մահացել![]() 28 փետրվարի 2020 - 22:26 AMT PanARMENIAN.Net - Ոչ պաշտոնական տվյալներով` Իրանում կորոնավիրուսից մահացածել է առնվազն 210 մարդ, հայտնում է BBC-ի պարսկալեզու ծառայությունը։ Գործակալությունը հղում է անում իր աղբյուրներին երկրի բժշկական ոլորտում։ Ըստ հրապարակման` ամենաշատ զոհերը գրանցվել են Թեհրանում, երկրորդ տեղում շիաների համար սրբազան Ղոմ քաղաքն է։ Պաշտոնական տվյալներով` երկրում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ, հիվանդության հաստատված 388 դեպք կա: Փորձագետները մտավախություն ունեն, որ Իրանում նոր վիրուսով վարակման ոչ բոլոր դեպքերն են հաշվառվել, քանի որ վերջին օրերին հիվանդության դեպքեր կան Պարսից ծոցի երկրներում: Հայաստանը փետրվարի 25-ից 2 շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը: Ըստ որոշման՝ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու մասամբ սահմանափակվել է Մեղրիի անցակետով մուտքը ՀՀ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |