Փաշինյան. Հայ-վրացական գործընկերությունը տարածաշրջանում կայունության կարևոր երաշխիքներից է

Փաշինյան. Հայ-վրացական գործընկերությունը տարածաշրջանում կայունության կարևոր երաշխիքներից է

PanARMENIAN.Net - Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթությունների շարքում է, իսկ հայ-վրացական գործընկերությունը տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Անդրադառնաով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ դրանց կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, որոնց այլընտրանք չկա: Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները: Այս առումով խիստ կարևորում եմ միմյանց համազգային հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքորոշումների պահպանումը»,- հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի համար:

Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստան է ժամանել մարտի 3-ին: Հանդիպումներ են նախատեսված ինչպես այդ երկրի վարչապետ Գիորգի Գախարիայի, այնպես էլ նախագահ Սալոմե Զուրաբիշվլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---