Yerevan Ride-ի տարեկան անդամակցություն՝ Ամերիաբանկի 3 նոր քարտապանի

Yerevan Ride-ի տարեկան անդամակցություն՝ Ամերիաբանկի  3 նոր քարտապանի

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս մարտի 3-24-ը ձեռք բերել «Վելվիո» ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի երկու ամսվա բաժանորդագրություն և օգտվել ընկերության հեծանիվներից` 18,000 դրամի փոխարեն 9000 դրամով:

Այս առաջարկը նաև նրանց համար է, ովքեր դեռևս Ամերիաբանկի քարտապաններ չեն:

Նրանք հնարավորություն ունեն մարտի 3-24-ը ներառյալ կայքէջի միջոցով բացել «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում, ստանալ անվճար վճարային քարտ և օգտվել այդ առաջարկից:

Բացի այդ, նոր գրանցված բոլոր հաճախորդները կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին, որի արդյունքում կհաղթի երեք հաջողակ` ստանալով Yerevan Ride-ի տարեկան անդամակցություն:

Առաջարկի մանրամասները բանկի կայքէջում են:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---