Խստացնել սուտ մատնության համար պատիժը. ԱՆ առաջարկն է![]() 3 մարտի 2020 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունն առաջարկում է խստացնել սուտ մատնության համար սահմանված պատիժը՝ դրանով փորձելով նաև կանխել նմանատիպ դեպքերը և խնայել նախաքննական մարմնի ժամանակը: Ըստ օրինագծի՝ եթե անձը գիտակցել է, որ հանցագործության մասին տրամադրած իր տեղեկատվությունը կեղծ է, սուտ մատնություն կատարելու համար կպատժվի տուգանքով՝ 500-800,000 դրամի չափով, կամ կալանքով՝ 2-3 ամսով, կամ էլ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարով: Գործող օրենքով՝ այդ արարքի համար անձը պատժվում է տուգանքով՝ 200-400,000 դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարով։ Այն դեպքում, երբ սուտ մատնությունը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով կամ կատարվել է շահադիտական դրդումներով, առաջարկվում է սահմանել ազատազրկում՝ առավելագույնը 6 տարով՝ գործող 5-ի փոխարեն: ԱՆ-ից նշում են, որ, անտեսելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության հանգամանքը, շատ քաղաքացիներ շարունակում են իրականությանը չհամապատասխանող հաղորդումներ ներկայացնել, ինչը վկայում է սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվությունը խստացնելու անհրաժեշտության մասին: Ըստ նախարարության՝ սուտ մատնությունը հարկադրում է քննիչին ոչ միայն ուժեր ու միջոցներ վատնել չկատարված հանցագործության բացահայտման համար, այլև ժամանակի կորուստ է և քննությունը սխալ ճանապարհով է տանում: Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2016-2019-ին գրանցվել է սուտ մատնության 496 դեպք, որից միայն 163-ը՝ Հատուկ քննչական ծառայությունում: Սակայն սուտ մատնությունների փաստով հարուցված քրգործերը հիմնականում ավարտվել են մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու: Ըստ նախարարության՝ սուտ մատնության համար սահմանված պատիժը խստացնելով՝ դրանց թիվը կնվազի, հետևաբար՝ վարույթն իրականացնող մարմնի ժամանակն ու միջոցներն արդյունավետ կօգտագործվեն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |