Իրանում ավելի քան 54,000 կալանավոր ժամանակավորապես ազատ է արձակվել![]() 4 մարտի 2020 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Իրանում ավելի քան 54,000 կալանավոր ժամանակավորապես ազատ է արձակվել՝ այդ կերպ փորձ է արվում կասեցնել կորոնավիրուսի տարածումը ծանրաբեռնված բանտերում: Ըստ Իրանի արդարադատության ներկայացուցչի` ազատ են արձակվել այն կալանավորները, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել և որոնք գրավ են մուծել, տեղեկացնում է BBC-ն: Առանձնակի վտանգ ներկայացնող կալանավորները, ինչպես նաև նրանք, ում ազատազրկման ժամկետը 5 տարուց ավելի է, սակայն, կմնան կալանավայրերում: Ըստ աղբյուրի՝ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 77-ի: Պաշտոնական տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2336-ի: Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ: Ախտորոշումը հաստատվել է նաև Իրանի խորհրդարանի 23 պատգամավորի մոտ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |