Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 80,000-ը![]() 4 մարտի 2020 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ի տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 80,270-ի: Ապաքինվել է 49,856 մարդ, մահացել՝ 2918-ը, հայտնել է այդ երկրի Առողջապահության պետական հանձնաժողովը, գրում է «Վեդոմոստին»: Ըստ հանձնաժողովի տվյալների՝ Չինաստանում հիվանդների հետ շփում է ունեցել 666,397 մարդ, որոնցից 36,432-ը բժշկական հսկողության տակ է: Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 92,000-ը, ավելի քան 3000 մարդ մահացել է, տեղեկացնում է ՌԲԿ-ն: Չինաստանի սահմաններից դուրս մահացել է 166 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման ամենավտանգավոր օջախներն են Հրվ. Կորեան, Իրանը, Իտալիան և Ճապոնիան, սակայն բոլոր երկրների համար էլ վիրուսի վտանգ կա: Հայաստանում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է հաստատվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |