Հայտնի է մարդկանց այն խումբը, որն ավելի քիչ կարող է վարակվել կորոնավիրուսով![]() 4 մարտի 2020 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Գիտնականները հայտնաբերել են, որ կա մարդկանց կատեգորիա, որն ավելի քիչ է ենթակա կորոնավիրուսով վարակվելուն: Ըստ վիճակագրության, որը կազմվել է COVID-19-ով հիվանդության ավելի քան 70,000 դեպքի վերլուծության վրա, ամենից հազվադեպ հիվանդանում են երեխաներն ու դեռահասները: Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ 72,314 վարակվածից 0-19 տարեկանների քանակը կազմել է ընդամենը 1%, գրում է «Իզվեստիան»: ՌԴ վիրուսաբանները կարծում են, որ միտումը կապված է երեխաների ավելի ամուր իմունային համակարգի հետ: Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ այդ հարցի վերաբերյալ դեռևս տեղեկատվության պակաս կա: Կորոնավիրուսով վարակման հիմնական ռիսկային խմբում 60-ից բարձր տարիք ունեցողներն են, որոնք ունեն նաև հարակից քրոնիկ հիվանդություններ: Նշվում է, որ երեխաների գրեթե ամբողջական բացակայությունը հիվանդների թվում բացատրվում է նաև ծնողների հոգատարությամբ. նրանք խստորեն հետևում են, որ դեռահասները պահպանեն հիգիենայի նորմերը, պաշտպանիչ դիմակներ կրեն ու հետևեն բժիշկների խորհուրդներին: Իսկ իրենք՝ մեծահասակները, այդքան խիստ չեն հետևում պահանջներին: Մարտի 4-ի տվյալներով՝ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 92,000-ը, ավելի քան 3000 մարդ մահացել է: Չինաստանի սահմաններից դուրս մահացել է 166 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |