Freedom House. ՀՀ-ում քաղաքական ազատականացումը դրական է ազդել ԼՂ-ի վրա![]() 4 մարտի 2020 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում քաղաքական ազատականացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա: Այդ մասին ասվում է Freedom House կազմակերպության Freedom in the World 2020 տարեկան զեկույցում: Ըստ զեկույցի` Ղարաբաղը վառ առանձնանում է Եվրասիայի տարածաշրջանի մյուս ինքնահռչակ տարածքներից, գրում է «Ամերիկայի ձայնը»: Զեկույցում, մասնավորապես, նշված է, որ ԼՂ-ում «ավելացել է մրցակցությունը և քաղհասարակության ակտիվությունը սեպտեմբերին նախատեսված տեղական ընտրություններին ընդառաջ. հարթակ է ստեղծվել 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի և խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների»: «Եվրասիայի տարածաշրջանի այլ անջատված տարածքները, որոնք մնում են օկուպացված Ռուսաստանի զորքերի կողմից, մնացել են լճացած, այնտեղ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների անկում կա: Ընդհանրապես, հիմնականում անազատ Եվրասիայի տարածաշրջանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առումով «մռայլ պատկեր է հիշեցնում». Եվրասիայի միակ դրական տեղաշարժերը կապված են մասամբ ազատ երկրներ ճանաչված Հայաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասվում է Freedom House-ի զեկույցում: Ինչ վերաբերում է աշխարհի մյուս տարածաշրջաններին, ապա, ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն՝ 2020-ին աշխարհում ժողովրդավարությունը խոչընդոտների է հանդիպում: Ըստ զեկույցի՝ անցած տասնամյակում խոշորագույն հետընթաց են ապրել Բուրունդին, Թուրքիան, Ադրբեջանը, Մալին, Տաջիկստանը և տասնյակից ավելի այլ երկրներ: Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Գործող նախագահ Բակո Սահակյանը չի առաջադրվել: Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |