Բեթղեհեմում Սուրբծննդյան տաճարը փակ է կորոնավիրուսի պատճառով![]() 6 մարտի 2020 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Բեթղեհեմում կփակվի Սուրբծննդյան տաճարը, հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից: Պաղեստինում դեռևս կորոնավիրուսի դեպք գրանցված չէ: Որոշումը կայացվել է Մերձավոր Արևելքում կորոնավիրուսի տարածման պատճառով, փոխանցում է ՌԲԿ-ն: Տեղական իշխանությունները կոչ են արել քաղաքում և հարակից բնակավայրերում չեղարկել բոլոր զանգվածային միջոցառումները: Փակ են ուսումնական հաստատությունները և կրոնական շինությունները: Արտակարգ միջոցառումները կտևեն 14 օր: Սուրբծննդյան տաճարն աշխարհի ամենահին եկեղեցիներից է, կառուցվել է 330-ականներին, ըստ ավանդության՝ այն կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում: Photo: Getty Images ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |