6 մարտի 2020 - 16:12 AMT
Արծրուն Հովհաննիսյանը լքում է ՊՆ խոսնակի պաշտոնը

Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը, հայտնել է նա ֆեյսբուքյան իր էջում:

«Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում»,- գրել է նա:

Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից: Մինչ այդ նա աշխատել է նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։