«իԳործ». Սփյուռքի մասնագետների համար ծրագիր է սկսվում![]() 6 մարտի 2020 - 16:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» ծրագիրը՝ նախատեսված սփյուռքահայ մասնագետներին համար: Նրանց հրավիրում են աշխատելու ՀՀ պետական մարմիններում: Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ մագիստրոսի կամ ավելի բարձր գիտական աստիճան: Ըստ պետօղակների ներկայացրած մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն ՀՀ գրեթե բոլոր նախարարություններում և Կառավարությանն առընթեր մարմիններում: Նրանք իրենց սեփական փորձն ու գիտելիքները կներդնեն համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործում: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մասնակիցներին կտրամադրի ավիատոմս և ամսական 336,000 դրամ՝ կեցության ծախսերը հոգալու համար: Ծրագիրը կտևի մեկ տարի և կմեկնարկի հուլիսի 1-ից: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 15-ը լրացնել հայտադիմումը: Ծրագիրը նպատակ ունի նպաստելու պետկառավարման գործում սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավմանը և մասնագիտական հայրենադարձության գործընթացի ակտիվացմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |