Փետրվարին 290 վարորդ զրկվել է վարորդականից. 245-ը ոչ սթափ վիճակում էին ղեկին![]() 6 մարտի 2020 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2020-ի փետրվարին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել է 290 վարորդ, որոնցից 245-ը ղեկին էին նստել ոչ սթափ վիճակում: Տվյալները ներկայացված են «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ֆեյսբուքյան էջում: Ոչ սթափ վարողների թվից՝ • 215-ը զրկվել է վարորդական իրավունքից ՎԻՎ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում (եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը) • 19-ը՝ նույն հոդվածի 5-րդ մասով, այն է՝ տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում, (եթե զննությամբ պարզվել է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.1 միլիգրամից ավելի է), որի համար վարչական տույժ նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն արարքը • 11-ը՝ նույն հոդվածի 4-րդ մասով, այն է` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը: Միաժամանակ հայտնաբերվել է 110 վարորդ, որոնք մեքենան վարել են ոչ սթափ վիճակում և առանց վարորդականի: Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար՝ նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննության մարմիններ: Հունվարի 1-ից ՀՀ-ում գործում է բալային համակարգը, որով վարորդներին տրվում է 9 միավոր: Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար հանվում է տուգանային 4 միավոր: Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով վարորդական իրավունքը կասեցվում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |