Իտալիայում կորոնավիրուսից մահերի թիվը 200-ի է մոտեցել![]() 7 մարտի 2020 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից Իտալիայում մոտ 197 մարդ է մահացել, վիրուսով ամբողջ երկրում վարակվել է մոտ 4636 մարդ, հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անջելո Բորելլին, փոխանցում է Ինտերֆաքսը: Նրա խոսքով՝ վիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոմբարդիայում (2612 վարակակիր), ընդհանուր առմամաբ՝ երկրի 21 շրջանում կորոնավիրուս է հայտնաբերվել: Բորելլին նշել է, որ վիրուսից բուժվել է 523 մարդ: Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում մինչև մարտի 15-ը փակ են բոլոր ուսումնական հաստատությունները: ԱՀԿ տվյալներով` Իտալիան այժմ համարվում է համաճարակի տեսանկյունից ոչ ապահով երկիր՝ Հրվ. Կորեայի և Իրանի հետ միասին: Մարտի 3-ին Ryanair բյուջետային ավիաընկերությունը հայտարարել էր, որ պլանավորում է կրճատել 25% իտալական կարճ հեռավորությամբ չվերթները՝ մարտի 17-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում: Մի շարք քաղաքացիներ հայտնել են, որ մարտին որոշ թռիչքների չեղարկման մասին նամակներ են ստացել ավիաընկերությունից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |