Չինացի աշակերտները «տապալել են» հավելվածի վարկանիշը App Store-ում, որ տնայինները չանեն![]() 9 մարտի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Չինական Ուհան քաղաքի դպրոցականները, որոնք կորոնավիրուսի կարանտինի պատճառով անցել են տնային ուսուցման, «տապալել են» DingTalk հավելվածի վարկանիշը, որի միջոցով ստանում էին տնային առաջադրանքները: Նրանք դա հատուկ են արել, որ այլևս տնայիններ չստանան, գրում է TJournal-ը: Reuters-ը գրել էր հավելվածը միտումնավոր ցածր գնահատելու մասին դեռևս փետրվարի վերջում: Բրիտանական London Review of Books-ի զեկույցում ասվում է. «փոքրիկ չարաճճիները պարզել են, որ եթե օգտատերերի բավարար քանակ մեկ աստղ դնի հավելվածին, ապա այն կհեռացվի App Store-ից»: Դրանից հետո հավելվածի գնահատականը մեկ գիշերում 4,9-ից նվազել է մինչև 1,4: DingTalk-ի սեփականատերերը ստիպված են եղել «ներում» աղերսել: «Հավելվածը միայն 5 տարեկան է: Խնդրում ենք, մի սպանեք այն»,- գրել են նրանք սոցցանցերում: Հետագայում դրա վարկանիշը մի փոքր աճել է՝ հասնելով 2,2-ի: Եվ դեռ պարզ չէ, թե ով կհաղթի այս պայքարում: Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում մոտ 110,110 է, վիրուսից մահացել է մոտ 3800 մարդ, ապաքինվել՝ մոտ 62,000-ը:Ներկայումս վարակակիր համարվող մոտ 43,000 մարդկանց 14%-ը ծանր կամ կրիտիկական վիճակում է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |