Ադրբեջանում չեղարկել են Նովրուզի միջոցառումները և հորդորել հետաձգել հարսանիքները![]() 10 մարտի 2020 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը՝ Ադրբեջանում չեղարկել են Նովրուզի տոնական միջոցառումները: Այդ մասին հայտարարել է այդ երկրի Կառավարությանը կից գործող Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Haqqin.az-ը: «Հաշվի առնելով խորհրդակցությունները մասնագետների և ԱՀԿ հանձնարարականները` օպերատիվ շտաբը հորդորում է կազմակերպություններին առաջիկայում չանցկացնել զանգվածային միջոցառումներ՝ հետաձգելով դրանք»,- ասվում է հայտարարության մեջ: Ադրբեջանի կառավարությունը նաև կոչ է արել հետաձգել առաջիկա ամիսներին նախատեսվող հարսանիքները: Խորհուրդ չի տրվում նաև զանգվածային սգո միջոցառումներ անցկացնել: «Վիրուսի տարածումը կանխելու համար կոչ ենք անում քաղաքացիներին հեռու մնալ մարդկանց կուտակումներից, փակ տարածքներից և պահպանել կանխարգելիչ միջոցառումները»,- ասվում է հայտարարության մեջ: Ադրբեջանում կորոնավիրուսով 11 մարդ է վարակվել: Նրանք հիմնականում Իրանից են վերադարձել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |