Թոմ Հենքսը վարակվել է կորոնավիրուսով

Թոմ Հենքսը վարակվել է կորոնավիրուսով

PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով: Այդ մասին դերասանը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Նրանք այժմ Ավստրալիայում են: 63-ամյա Հենքսն այդ երկրում մասնակցում է Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի նկարահանումներին:

Հենքսը հայտնել է, որ կնոջ հետ միասին ինքնամեկուսացվել է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյրուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---