Փորձագետ. Կարանտինը նվազեցնում է աղտոտվածության մակարդակը, կարող է կյանքեր փրկել12 մարտի 2020 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի արդյունքում համաշխարհային մեկուսացումը պատճառ է դարձել գործարանների փակման, ամբողջ աշխարհում ուղևորությունների սահմանափակման համար, ինչն իր հերթին նպաստել է աղտոտվածության նվազմանը: Hugo աստղադիտարանի տնօրեն Ֆրանսուա Ժեմենի խոսքով՝ մարդկանց մեկուսացումը կարող է փրկել ավելի շատ կյանքեր աղտոտման նվազման պատճառով, քան՝ վնասել պատճառել կորոնավիրուսը, գրում է Forbes-ը: Նշվում է, որ «համաշխարհային մեկուսացման» արդյունքում նվազել են նաև ջերմոցային գազերի (դրանք նպաստում են գլոբալ տաքացմանը) արտանետումը: Նա հիշեցրել է, որ տարվա ընթացքում միջավայրի աղտոտվածության պատճառով Ֆրանսիայում մահանում է մոտ 48,000 մարդ, Չինաստանում այդ թիվն անցնում է 1 մլն-ը: Իսկ կորոնավիրուսից մահերի թիվը, ըստ նրա, այդ թվերի հետ համեմատվել չի կարող: Գիտնականների գնահատմամբ՝ ԱՄՆ-ում օդի աղտոտվածության պատճառով տարեկան մահանում է 100,000-ից ավելի մարդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ նույն պատճառով ամբողջ աշխարհում ամեն տարի 7 մլն մարդ է մահանում: Ժեմենը կարծում է, որ օդի աղտոտվածության մակարդակի նվազումը և գլոբալ տաքացման վտանգի կանխումը կարող են փրկել ավելի շատ կյանքեր: «Ամենայն հավանականությամբ, մեկուսացման արդյունքում փրկված կյանքերն ավելի շատ կլինեն, քան այն կյանքերի թիվը, որոնք կկորցվեն պանդեմիայի պատճառով»,- ասել է նա: ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսի պանդեմիա էր հայտարարել: Մոտ 110 երկիր սահմանափակող միջոցառումներ են ձեռնարկել՝ վիրուսի հետագա տարածումը կանխելու համար: Օրինակ՝ ԱՄՆ իշխանությունը մարտի 13-ից 30-օրյա արգելք կդնի եվրոպական 26 երկրից դեպի այդ երկիր թռչելու վրա: Եվրոպայում կորոնավիրուսի տարածման օջախ հանդիսացող Իտալիայում , սահմանափակվել է ազատ տեղաշարժը և մինչև մարտի 25-ը փակ կլինեն բոլոր խանութները՝ բացի սուպերմարկետներից և դեղատներից: Իսրայելում երկշաբաթյա կարանտին է հայտարարել երկիր մուտք գործողների համար: Photo: AFP VIA GETTY Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |