Չեղարկման հրաման չկա, բայց հորդորում ենք չգնալ․ ԿԳՄՍ-ն՝ մշակութային միջոցառումների մասին![]() 14 մարտի 2020 - 11:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 14-ի դրությամբ կորոնավիրուսի պատճառով մշակութային միջոցառումներ չեղարկելու որոշում չկա, PanARMENIAN.Net ին ասացին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրային կապերի բաժնից: Մարտի 13-ի երեկոյի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 13 դեպք կա: «Առանձնահատուկ որևէ միջոցառում դադարեցնելու մասին խոսք չի եղել, բոլոր դեպքերում քաղաքացիներին հորդորում ենք միջոցառումներից, մարդաշատ վայրերից խուսափել: Ժամկետների մասով ևս ոչինչ ասել չենք կարող: Բոլոր միջոցառումների համար է հորդորը, կոչ ենք արել հատկապես երեխաներին զերծ պահել մասնակցությունից»,- ասացին նախարարությունից: Մարտի 13-ին նախարարությունը կոչ էր արել բոլոր կրթական, մշակութային և մարզական կազմակերպություններին ինքնակազմակերպվել, «մշակել գործուն և հնարավորինս արդյունավետ մեխանիզմներ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է ավելի խիստ միջոցառումների անցնել՝ դադարելով այցելել թատրոններ, կինո, հանրային այլ վայրեր: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |