Թորոսյան. Ընդհանուր մոտ 200 քաղաքացի է մեկուսացված, կարող են նոր հիվանդներ լինել![]() 14 մարտի 2020 - 15:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում արդեն մոտ 200 մարդ է մեկուսացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանք մեկուսացվել են տարբեր եղանակներով՝ թե առանձին բնակավայրերով, թե շենքում ամբողջությամբ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը`նշելով, որ չի բացառում` մեկուսացված քաղաքացիների խմբից նոր դրական դեպքեր լինելու հավանականությունը: «Տրամաբանությունը հետևյալն է՝ մեկուսացված անձինք պետք է պարտադիր սերտ շփված լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ: Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել ենք գրեթե բոլոր շփվածներին և այդ աշխատանքները շարունակվում են: Հույս ունենք՝ մեկուսացվածների մոտ հիվանդությունը չի հաստատվի»,- ասել է Թորոսյանը: Կորոնավիրուսի տարածման դեմ տարվող միջոցառումերի մասին խոսելով՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է քիչ շփվել այլ անձանց հետ, չհաճախել հանրային միջոցառումների: Դրանց անհնարինության դեպքում՝ պահպանել սոցիալական տարածությունը և խստորեն հետևել հիգիենայի կանոններին: ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 15 դեպք կա, վերջին երկու դեպքի մասին հայտարարվել էր մարտի 14-ին, դրանք կապված էին Էջմիածնում վարակված մեկ պացիենտի հետ: Թորոսյանը դրական է համարել, որ երկու նոր վարակակիրը ևս նույն համաճարակային խմբից են՝ կապված Էջմիածնի նույն դեպքի հետ: Նախարարը չի բացառել, որ նույն դեպքի հետ կապված կարող են հաստատվել վարակի այլ դեպքեր ևս: Թորոսյանի խոսքով՝ համաճարակային նույն խմբից լինելը կանխատեսելի ու կառավարելի զարգացում է: Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |