Երեւանում ներկայացվել են «Ջավախք» եւ «Ախալցիխե» գրքերը այդ տարածքների հայկական հուշարձանների մասին15 դեկտեմբերի 2008 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ճարտարապետության ուսումնասիրման կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին Երեւանում տեղի ունեցավ գիտահանրամատչելի «Ջավախք» եւ «Ախալցիխե» գրքերի շնորհանդեսը: Գրքերը պարունակում են գիտական տեղեկություններ, քարտեզներ, լուսանկարներ բազմաթիվ հայկական եկեղեցիների ու մշակութային հուշարձանների մասին, որ գտնվում են Վրաստանի հայաբնակ Ջավախքի, ինչպես նաեւ Ախալցիխեի տարածցքում: «Եվ Ջավախքում, եւ Ախալցիխեում հայկական հուշարձաններն ու եկեղեցիները նույնքան շատ են, որքան մեր պատմական հայրենիքի ցանկացած տարածքում: Գիտահանրամատչելի տեսակետից այս գրքերը շատ կարեւոր են: Կարելի է ասել, որ դա զենք է, որի միջոցով մենք կկարողանանք պաշտպանել մեր եկեղեցիներն ու հուշարձանները, որ գտնվում են մեր երկրի սահմաններից դուրս»,-հայտարարել է գրքերի հեղինակ, հայ ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը: Ըստ Կարապետյանի, դեռեւս 1988 թ. նա սկսել է ուսումնասիրել հայկական հուշարձանների վիճակը Ջավախքում եւ Ախալցիխեում եւ երկու գրքերում ամփոփված են նրա 20-ամյա գործունեության արդյունքները: Ինչպես հաղորդել է Ս.Կարապետյանը, «Ջավախք» եւ «Ախալցիխե» գրքերը բազմահատոր գիտահետազոտական ժողովածուի 11-րդ եւ 12-րդ հատորներն են: Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը 16-17 գիրք է հրատարակել եւ նրանք բոլորը պատմում են պատմական Հայաստանի տարածքի հայկական մշակութային ժառանգության մասին: Բացի այդ, այսօր կազմակերպության արխիվներում հավաքված է շուրջ 250 000 փաստաթուղթ, որոնց կեսն արդեն թվայնացված է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |