Արոնյանի կինը Երևանում վթարի է ենթարկվել. Վիճակը ծանր է

Արոնյանի կինը Երևանում վթարի է ենթարկվել. Վիճակը ծանր է

PanARMENIAN.Net - Երևանյան լճի մոտակայքում վթարի է ենթարկվել Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոլին։

Մարտի 15-ին, ժամը 00:02-ին Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, Lexus RX350 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ Shamshyan.com-ի` հիվանդանոց տեղափոխված Արիաննե Կաոլին Լևոն Արոնյանի կինն է: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով, քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---