«Մնա տանը»․ Հետաձգվող, չեղարկվող միջոցառումների ու փակվող հիմնարկների ցանկը (Թարմացվող)![]() 15 մարտի 2020 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ-ում բազմաթիվ մասնավոր ու պետական հաստատություններ փակվում են կամ հետաձգում պլանավորված միջոցառումները։ PanARMENIAN.Net ը թարմացումներով ներկայացնում է դրանց ցանկը։ Կարող եք ծանոթանալ նաև նախորդ հրապարակված նմանատիպ ցանկին։ Առողջ եղեք, և չմոռանաք հետևել ԱՀԿ՝ կորոնավիրուսից խուսափելու խորհուրդներին։ 14. Ռոսիա Մոլը ևս հայտարարվել է գործունեության ժամանակավոր դադարի մասին, չի աշխատի նաև տոնավաճառը։ Կարֆուրն ու տարածքի դեղատներն աշխատելու են։ 13. Hills սպորտային համալիրը ևս փակվեց մինչև մարտի 23-ը։ 12. «Megamall Armenia»-ն ժամանակավորապես փակ է լինելու, սակայն Yerevan City-ն բաց կլինի 24 ժամ: 11․ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը թույլատրել է մանկահասակ ու դպրոցական տարիքի՝ խնամքի կարիք ունեցող, համայնքային ենթակայության տակ գտնվող կին-աշխատակիցներին չներկայանալ աշխատանքի։ 10. Արտ Լանչ սննդի ցանցի 20 կետ առայժմ չի գործելու, այնտեղ, որտեղ կշարունակվեն աշխատանքները, կիրականացվի խստացված ռեժիմ, հայտնել է ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը։ 9. Տաշիր Ա/Կ-ն ևս փակվում է մարտի 16-ից 23-ն ընկած ժամանակահատվածում։ 8․ R.O x Konoba-ի՝ մարտի 28-ին ծրագրված երևանյան համերգը չեղարկվել է։ 7. ԿԸՀ-ն հետաձգել է հանրաքվեի հետ կապված դասընթացները հանձնաժողովի անդամների համար 6. «Ազգային երգիչ» նախագծի մեծ համեգը Համալիրում ևս չեղարկվել է։ 5. Մարտի 16-23-ը փակվում են «Դալմա Գարդեն մոլն» ու «Երևան Մոլը»։ Վերջինիս տարածքում եղած «Քարֆուր» սուպերմարկետը գործելու է։ 4. Multi Wellness մարզական ակումբը հայտարարել է փակման մասին․ ավելի վաղ փակվել էին ևս մի քանի խոշոր մարզասրահներ, օրինակ՝ Reebok-ը, Gold’s Gym-ն ու Orange Fitness-ը։ 3. Պետական հիմնարկները դիտարկելու են աշխատանքը հնարավորինս հեռակա կազմակերպելը։ Առաջին հերթին խոսքը գնալու է խոցելի խմբերի՝ 60-ն անց աշխատակիցների, սրտանոթային հիվանդություններ ունեցողների մասին։ 2. Վիքիմեդիա Հայաստանը մինչև մարտի 31-ը չեղարկում է բոլոր գիտակրթական դասընթացները և միջոցառումները։ 1. Art Discovery-ն ժամանակավորապես դադարեցրել է Մարտիրոս Սարյանի տուն թանգարանում իրականացվող մշակութային դասախոսությունները` անցնելով օնլայն ձևաչափի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |