Վրաստանում երրորդ անձից կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել![]() 15 մարտի 2020 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում գրանցվել է երրորդ անձի միջոցով կորոնավիրուսով վարակման դեպք։ Այդ մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Դա նշանակում է, որ վիրուսը փոխանցվել է վարակվածի հետ շփում ունեցող անձից երրորդ անձին, գրում է Apsny.ge-ն։ Ինչպես նշել է Գամկրելիձեն` այժմ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդության 30 հաստատված դեպք կա։ Կարանտինում 314 մարդ կա, ինքնամեկուսացված է 1100 մարդ։ Մարտի 15-ի տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 152,000-ը։ Մահացել է 5801 մարդ, ապաքինվել` մոտ 75,500-ը։ Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |