Բրիտանիայում 70 տարեկանից բարձր անձինք հնարավոր է` 4 ամսով մեկուսանան![]() 15 մարտի 2020 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կառավարությունը 70 տարեկանից բարձր քաղաքացիներին առաջիկա 4 ամսում կհանձնարարի մնալ սեփական կամ խնամքի տանը, լինել խիստ մեկուսացման պայմաններում՝ «պատերազմական դրության ոճով»: The Spectator-ի փոխանցմամբ՝ համակարգման աշխատանքները կիրականացվեն, հավանաբար, առաջիկա 20 օրվա ընթացքում, որոշումը կայացվել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և առողջապահության ոլորտի մասնագետների կողմից՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Կառավարության կողմից ծրագրված միջոցառումների մեջ են մտնում նաև հյուրանոցային և այլ շենքերի օգտագործումը որպես ժամանակավոր հոսպիտալներ, փաբերի, բարերի, ռեստորանների ժամանակավոր փակումը՝ հաջորդ շաբաթվա զանգվածային միջոցառումների արգելքով, մի քանի շաբաթով դպրոցների փակումը և այլն: Մարտի 15-ի տվյալներով` Բրիտանիայում մոտ 1140 վարակված կա, մահացել է 21 մարդ, վերականգնվել՝ 18: ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |