15 մարտի 2020 - 20:36 AMT
ՀՀ-ն կորոնավիրուսի ռապիդ թեստեր ձեռք կբերի

Հայաստանը շատ կարճ ժամանակահատվածում ձեռք կբերի կորոնավիրուսի ռապիդ թեստեր, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Դրանք թույլ կտան 15 րոպեում հաստատել կորոնավիրուսի առկայությունը։ Դրանք նախևառաջ կիրառվելու են սահմանային անցակետերում», - նշել է փոխվարչապետը։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 26-ի։ Նրանց մեծ մասը կապված է Էջմիածնի դեպքի հետ, մեկ նոր դեպք կա Մեղրիում` Իտալիայից վերադարձած քաղաքացու մոտ։

Մոտ 300 հոգի մեկուսացված է։

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից